News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

««Անիտա» ծածկագիր անունով» փաստագրական ֆիլմի պրեմիրան տեղի կունենա «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Ֆիլմը ձոնված է արտաքին ծպտյալ հետախուզության 95-րդ տարեդարձին։ Ֆիլմի կենտրոնում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի զրույցն է լեգենդար հետախույզ Գոհար Լեւոնի Վարդանյանի հետ, որը հայտնի է «Անիտա» կեղծանվամբ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Հենց նա է դարձել «Թեհրան 43» ֆիլմի հերոսուհու նախատիպը։ Վարդանյանը Նարիշկինի հետ զրուցում է ծպտյալ հետախուզության անցյալի, ներկայի ու ապագայի մասին, մասնագիտական պարտքի նկատմամբ սիրո եւ հավատարմության մասին, ինչպես նաեւ հիշում ամուսնուն՝ Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանին։ Ֆիլմում առկա է նաեւ կյանքից հինգ տարի առաջ հեռացած Գեւորգի հարցազրույցը։

Ֆիլմի սցենարի հեղինակն է Լյուդմիլա Ռոմանենկոն, բեմադրող ռեժիսորը՝ Անդրեյ Կուրենկովը, պրոդյուսերը՝ Իրինա Շչերբինան։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 25-ին, «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ