News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարեւոր է, որ Իսրայելի դեսպանատան Երեւան տեղափոխելու հարցը քննարկվում է: Հունիսի 26-ին` Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հարցին` ի՞նչն է խանգարում Երեւանում Իսրայելի դեսպանատան բացմանը, նա պատասխանեց. «Ես մեծ կարեւորություն եմ տալիս, որ հարցը համապատասխան կողմերի սեղաններին է»:

«Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի մյուս համանախագահ, Կնեսետի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերն իր հերթին նշեց. «Ես տեղյակ եմ, թե ԱԳՆ-ում ինչպես են աշխատում դեսպանատուն բացելու դեպքում: Մենք դեպարամենտ ունենք, որը զբաղվում է հետխորհրդային տարածքով: Այսօր սա սոսկ ֆինանսական խնդիր է, բայց եթե կապերը զարգանան տուրիզմի եւ բիզնեսի մակարդակում, սա մեր ձեռքին Իսրայելի ԱԳՆ-ի նկատմամբ եւս մեկ հաղթաթուղթ կլինի, որ Երեւանում դեսպանատուն բացվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ