News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զուտ կառուցվածքային փոփոխության արդյունքում ՊԵԿ-ում շուրջ 483 հաստիք կրճատվել է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։

Դիտարկմանը, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՊԵԿ-ի աշխատակազմը ուռճացված է եղել Վարդան Հարությունյանը ասաց, որ տարիների ընթացքում ՊԵԿ-ի IT համակարգը վերազինվել է, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի քչանում է, որի արդյունքում ունենք կրճատումներ:

Հարցին, թե կրճատվել են կաշառակերնե՞րը, թե նաեւ թեւ ու թիկունք ունեցողները, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, կրճատումների հիմքում կարող են նաեւ սուբյեկտիվ դրսեւորումներ լինել։ Մեկ ամսվա մեջ այս ամբողջ աշխատանքներն իրականացնելն ու ավարտին հասցնելը, իհարկե, դժվար է եղել:  Կարող են նաեւ թերություններ ու վրիպումներ լինեն, բայց էն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են եւ այս ընթացքում միգուցե եւ դուրս են մնացել համակարգից, ամեն օր, ամեն ամիս փոփոխություններ լինում են, եւ նրանք մեր տեսադաշտից դուրս չեն մնա»:

ՊԵԿ նախագահը նորմալ համարեց, որ ՊԵԿ-ի համակարգից ձերբակալություններ են լինում. «Եթե ինչ-որ մեկը իր աշխատանքի ընթացքում խախտում է իր լիազորությունը եւ իր լիազորությունից դուրս այլ գործառույթ է իրականացնում, բնական է, որ պետք է գործող օրենքների շրջանակում պատասխան տա»:

Լրագրողները Վարդան Հարությունյանին հիշեցրին, որ տեսակետներ կան, թե մանր ձկներն են պատասխանատվության ենթարկվում, իսկ խոշոր կոռուպցիոներները չեն պատժվում։

«Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ ասելով՝ ինչ նկատի ունեք։ Համենայնդեպս, կալանավորվում են... եթե ունեք ինֆորմացիա, խնդրում եմ ներկայացրեք, եւ վստահեցնում եմ, որ ձեր նշած մարդիկ նույնպես կկալանավորվեն»,-ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ