News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է 2017-2018 թվականների պետական բյուջեն` Ամերիկայի Հայկական թանգարանին 3 մլն դոլար հատկացնելով:

Ֆինանսավորումը կտրամադրվի հաջորդ 3 տարիների ընթացքում` տարեկան 1 մլն դոլար չափով:

Նախկինում նախագծին արդեն 1 մլն դոլար հատկացվել է, այսպիսով` ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 4 մլն դոլար:

Թանգարանի վարչության համանախագահ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ուս ուսի կանգնել Քալիֆորնիայի նահանգի առաջնորդների հետ, որ կառուցվի պատմական մշակութային եւ կրթական կենտրոնը:

Խորհրդի մյուս համանախագահ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը հատուկ շնորհակալություն է հայտնել սենատորներ Էնթոնի Փարթանթինոյին, Քեւին դե Լեոնին Ամերիկայի Հայկական թանգարանի ֆինանսավորման եւ Հայոց ցեղասպանության կրթական ծրագրի ապահովման ջանքերի համար:

Հովնան Դերդերյանի խոսքով` թանգարանը պատմության մեջ կմտնի որպես մշակութային եւ կրթական կենտրոն, որով Քալիֆորնիայի բնակիչները կհպարտանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ