News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 29-ին, այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ տեղեկացել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի եւ Արայիկ Խանդոյանի նկատմամբ բռնության վերաբերյալ արձանագրում է կատարվել ՔԿՀ-ի մատյանում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ եթերի միջոցով:

«Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներն ինձ հավաստիացրեցին, որ Խանդոյանի եւ Կյուրեղյանի մարմինների վրա բոլոր վնասվածքներն արձանագրվել են եւ ավելին՝ այդ վնասվածքների մասին արձանագրությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն եւ նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ենթադրվում է, որ դատարանը նույնպես դրա մասին կտեղեկանա: Այսինքն՝ բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն այսօր թույլ չեն տվել այդ արձանագրությունը տեսնել, որպեսզի հնարավոր լիներ պատկերացում կազմել, թե ինչ մասշտաբի վնասվածքների մասին է խոսքը:

Փաշինյանը նշել է, որ պատգամավորների տեսակցությունների վրա արգելանք է դրված: «Ըստ էության, «Ելք» խմբակցության պատգամավորների համար է արգելանք սահմանված, որովհետեւ այս ընթացքում մենք ենք անընդհատ ցանկություն հայտնել հանդիպել այդ մարդկանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանին այցելելուց հետո իմացել է, որ այն պաշտոնյան, որը թույլ է տվել Փաշինյանին այցելել Ղուկասյանին, պաշտոնի իջեցման է «արժանացել»:

Նիկոլ Փաշինյանը ՔԿՀ-ի տարածքում տեսել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներին թույլ են տալիս տեսակցել կալանավորվածներին:

«Ելք» խմբակցությունն էլ ավելի գործուն կերպով կհետեւի դատավարությանը, որպեսզի մենք հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկենք «Սասնա ծռեր» խմբի անդամների իրավունքները պաշտպանելու եւ նաեւ մեր պատգամավորական գործունեության ընթացքում հնարավոր ապօրինությունները կանխելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ