News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 Չորրորդ ամիսը հաջորդաբար օտարերկրյա ներդրողները կրճատում են ակտիվները Ռուսաստանում։ Այդ ժամանակահատվածում նրանք ռուսական բաժնետոմսերից դուրս են հանել 1․6 մլրդ դոլար՝ առավելագույն արտահոսքը վերջին երեք ու կես տարիներին։ Ներդրողների փախուստը կապակցված է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մերձեցման հետ կապված չիրականացված ակնկալիքներով, «Ռոսնեֆտի» ու «Սիստեմա»-ի միջեւ կորպերատիվ վիճաբանության սրումով, նաեւ նավթի գների անկումով, գրում է «Կոմերսանտը»։

Emerging Portfolio Fund Research (EPFR)-ի տվյալները վկայում են այն մասին, որ օտարերկրյա ներդրողները շարունակում են կրճատել ռուսական ֆոնդային շուկային ուղղված հիմնադրամներում իրենց ներդրումները։ «Կոմերսանտի» գնահատականներով, մեկ շաբաթում նման հիմնադրամներից հանված միջոցների ծավալը գերազանցել է 83 մլն դոլարը։ Ռուսական շուկայից օտարերկրյա ներդրումների անդադար արտահոսքը շարունակվում է փետրվարի վերջից։ Ընդամենը չորս ամսում այն գերազանցել է 1․6 մլրդ դոլարը։

Մինչդեռ դեպի մյուս զարգացող երկրների ակտիվներ նկատվում է ներդրումների ներհոսք։ Միջոցների ներգրավման հարցով ԲՐԻԿ երկրներից առաջատար են դարձել Հնդկաստանն ու Բրազիլիան, որոնց ֆոնդերում չորս ամսում ներդրվել է համապատասխանաբար 2․6 ու 1 մլրդ դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ