News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը՝ զեկուցելով «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագիծը։

«Կստեղծվեն նոր ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռեն տնտեսվարողներին, իսկ գերակա ոլորտներն են մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը։

Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարվում են 1 միլիարդ դոլար կամ ավելի չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում ներդրողի կողմից առնվազն 250 միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի, քան 3 միլիարդ դրամը: Ընդ որում՝ Կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր սահմանափակ մասնակիցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարումից հետո:

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ կստեղծեն նոր ֆոնդեր և այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռվի տնտեսվարողներին»,- ասաց Անի Իսպիրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ուղերձը միջազգային ներդրումային հիմնադրամներին է ուղղված. «Մենք ասում ենք՝ եթե դուք մեկ մլրդ դոլարից ավելի կառավարող ֆոնդ եք, եւ ՀՀ որեւէ ներդրումային ֆոնդում դուք կներդնեք առնվազն 250 մլն դրամ գումար, կառավարությունը դրա 30 տոկոսի մասով գումար կավելացնի: 250-ի մլն դրամի պարագայում, կառավարությունը 75 մլն դրամի համաներդրում կանի: Այսպիսով, մենք ուզում ենք հրավիրել և խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:

Անդրադառնալով նախագծին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս պարզաբանեց, ըստ այդմ՝ միջազգային 1 միլիարդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 միլիարդ դրամ ակտիվ, ևս 3 միլիարդ դրամ կներդնի Կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է:

«Նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակությամբ և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական ներկայություն է, այլև առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է»,- ասաց նա և հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարության այս նախաձեռնությունը վաղուց շրջանառության մեջ էր, «ֆոնդերի ֆոնդ» կամ այլ անուններով էր անվանվում:

«Կարևորն այս ուղերձը հրապարակելն է: Կարևոր չէ՝ «ֆոնդերի ֆոնդ» Կառավարությունը կունենա՞, թե՞ չէ, քանի՞ այդպիսի ֆոնդ կգա Հայաստան և կստեղծի մասնավոր ներդրումային ֆոնդ, Կառավարությունը մեկնարկային աջակցություն կցուցաբերի, որպեսզի նա ունենա ընդլայնման ավելի լայն ու ճկուն հնարավորություն»,- ասաց Տիգրան խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Իրանը մինչեւ 2041թ. մոտ 275 մլրդ դոլար կներդնի նավթի եւ գազի հանքերի մշակման գործում
275 մլրդ դոլարի ներդրումներ նավթի եւ գազի հանքերի մշակման գործում...
Ամենաշատ