News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Հայտնում են կառավարության մամուլի ծաառյությունից:

«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին:  Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացներում ուղեկցման, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման և Հայաստանի ներդրումային հնարավորությունների առաջմղման ու նոր օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղություններով իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի:

Վարչապետը հետաքրքրվել է, թե առարկայական՝ ինչպես և ինչով է կենտրոնն օգնել ներդրողներին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնն աջակցել է բոլոր վարչարարական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ օգնել է համայնքի հետ հարաբերությունների, փորձաքննության իրականացման, շինթույլտվության և այլ հարցերում:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ դա նշանակում է, որ ներդրողներն այդ հարցերով չե՞ն զբաղվել և այլ օղակների չե՞ն դիմել, պատասխանատուները նշել են. «Մյուս օղակների հետ ընդհանրապես չեն շփվել, բոլոր հարցերով մենք են զբաղվել»:

Վարչապետը կարևորել է այդ սկզբունքը և նշել. «Այստեղ գաղափարաբանությունը հենց այդ է, որ ուրիշ օղակի հետ պոտենցիալ ներդրողները չշփվեն: Այսինքն՝ այդ «one stop shop»-ի իմաստն այն է, որ ինքը գա, ծառայություն ստանա, կենտրոնը թեկուզ 100 հիմնարկի հետ պետք է շփվի, այդ 100 հիմնարկի հետ շփումը, այդ գործառույթն իրականացնի»:

Զեկուցվել է նաև, որ կենտրոնի կողմից հետներդրումային սպասարկման ծառայություն ներկայումս տրամադրվում է 166 ընկերության, որոնցից 51-ի հետ աշխատանքը մեկնարկել է նախորդ տարի: Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների, արտադրության և այլ ոլորտներում: Տվյալ ծառայության շրջանակում առկա են 43.7 միլիոն դոլար ծավալով 9 վերաներդրումային նախաձեռնություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ներդրողների համար անհրաժեշտ տեղեկությունները մի հարթակում ներկայացնելու անհրաժեշտությունը. «Ներդրողի համար մի տեղեկություն այստեղ է, մի տեղեկություն այնտեղ, մի տեղեկություն՝ երրորդ, մի տեղեկություն՝ չորրորդ տեղում: Այսինքն, եթե մենք կարողանանք գեոպորտալի հնարավորություններն օգտագործել, դա հասանելի դարձնել, որ պոտենցիալ ներդրողն իմանա իրեն անհրաժեշտ ավելի շատ տեղեկություններ կստանա այդտեղից՝ ի՞նչ գույք է վաճառվում, մոտակայքում ինչ ճանապարհ կա՞, թե՞ չկա, էլեկտրական հոսանքի գծեր կա՞ն, թե՞ չկան և այլն: Պետք է ինչ-որ ձևով, գուցե գեոպարտալն է ճիշտ տեղը, որտեղ այդ բոլոր տեղեկությունները գան և իրար հետ խաչվեն, որպեսզի հասանելիությունը մեծանա»:

Անդրադարձ է կատարվել ՀՀ ներդրումային դաշտի առաջմղմանն ուղղված միջոցառումներին, որոնց թվում կազմակերպվել են ներդրումային համաժողովներ, գործարար ֆորումներ, այդ թվում՝ արտերկրում:

Տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև համակարգային բնույթի խնդիրների վերաբերյալ կենտրոնի ներկայացրած օրենսդրական առաջարկություններին և հարցրել, թե դրանցից քանիսն են, որ արդեն դարձել են ուժի մեջ մտած իրավակարգավորումներ:

Նշվել է, որ առկա է նման երկու իրավական ակտ: Մեկը վերաբերել է «Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելուն, մյուսը՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» պետական աջակցության ծրագրին: Նշվել է, որ ի սկզբանե մշակված նախագծում նախատեսվում էր, որ ներդրողը պետք է ներկայացնի բանկային երաշխիք իր կողմից ակնկալվող ամբողջ ներդրումների ծավալի մասով, երաշխիքը պետք է ներկայացվեր դիմումին կից: Նոր առաջարկությամբ ներդրողը պետք է երաշխիքը ներկայացնի կառավարության որոշման հաստատումից հետո, և այն լինի ենթակառուցվածքի ծավալի չափով:

Վարչապետը ծանոթացել է նաև Հայաստանի՝ որպես ներդրումային գրավչությամբ առանձնացող երկրի առաջմղման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման և կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ուղղությամբ 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին: Տեղեկացվել է, որ նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ, սոցիալ-տնտեսական ինդեքսների և ռեյթինգների համեմատական պորտալ: Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Իրանը մինչեւ 2041թ. մոտ 275 մլրդ դոլար կներդնի նավթի եւ գազի հանքերի մշակման գործում
275 մլրդ դոլարի ներդրումներ նավթի եւ գազի հանքերի մշակման գործում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ