News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի։ Այս մասին մարտի 5-ին ներդրումային-ֆինանսական համաժողովի ժամանակ ասել է «Freedom Holding Corp.» միջազգային հոլդինգի հիմնադիր եւ ղեկավար Թիմուր Տուրլովը։

Նա նշել է, որ Հայաստանից ազդանշան է ստացվում եվրոպական ինտեգրման ցանկության, գործընթացները կատարելագործելու ձգտման, միջազգային ինստիտուտների հետ ակտիվ փոխգործակցելու մասին։

Տուրլովը նշել է, որ ներդրողներին ավելի շատ գրավում է իր ինստիտուտները զարգացնելու երկրի ձգտումը, երբ երկիրը կենտրոնանում է իր վրա, ավելի, քան արտաքին քաղաքական նախագծերի կամ հարեւանների հետ բարդ հարաբերություններ հաստատելու վրա։ «Ներդրողներին դուր է գալիս, երբ երկիրը կենտրոնանում է ներքին հարցերի լուծման վրա, նրանց վախեցնում է ավելի շատ արտաքին խնդիրներով զբաղվելու ձգտումը։ Դա շատ լավ երեւում է Ռուսաստանի օրինակով, որին հաջողվել է վախեցնել բոլոր ներդրողներին»,- ընդգծել է նա։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում գրավիչ են պետական պարտքի տոկոսադրույքը եւ հարկային ռեժիմը։ Ընկերության ղեկավարը նշել է ֆինանսական համակարգի հանդեպ վստահության կարեւորությունը, այդ թվում ազգային անվտանգության համար։

«Որքան ավելի շատ լինեն հանրային ընկերությունները, այնքան ավելի լավ կհավաքվեն հարկերը, որքան ավելի շատ լինեն մասնավոր ներդրողները, այնքան ավելի ակտիվ կլինի տնտեսությունը։ Եթե մենք ցանկանում ենք Հայաստանում տեսնել արժեթղթերի հարյուր հազար ռեզիդենտ-գնորդներ, ապա պետք է ստեղծվեն պայմաններ, պետք է հայտնվեն լիարժեք ներդրումային բանկեր, որոնք կկարողանան կատարել համապատասխան գործառնություններ»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Իրանը մինչեւ 2041թ. մոտ 275 մլրդ դոլար կներդնի նավթի եւ գազի հանքերի մշակման գործում
275 մլրդ դոլարի ներդրումներ նավթի եւ գազի հանքերի մշակման գործում...
Ամենաշատ