News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ապրիլյան էսկալացիան ցույց է տվել, որ այսօր խրամատներում հայ զինծառայողը պատրաստ է ամեն ինչի։ Այս մասին վստահեցնում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի համեստ շրջանավարտ, ապրիլյան էսկալացիայի մասնակից Սարգիս Խաչատրյանը, որը բուհի 20 այլ շրջանավարտների հետ միասին հուլիսի 3-ին ստացել է դիպլոմ  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ձեռքից։

24-ամյա պայմանագրային զինծառայողը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է։ «Արդեն 5 տարի է ծառայում եմ Քարվաճառում, մասնակցել եմ քառօրյա պատերազմին։ Այդ օրերին Թալիշ գյուղում եմ գտնվել։ Մեր մարտական խնդիրն է հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր»,- շեշտել է Սարգիսը։

Այն հարցին, թե ինչու է նա որոշել պայմանագրային զինծառայող դառնալ, Սարգիսը պատասխանեց, որ դա իրեն է փոխանցվել ժառանգաբար՝ եւ պապը, եւ հայրը զինվորականներ են ։ «Իսկ ես շարունակում եմ նրանց գործը»,- հպարտորեն ասում է Սարգիսը։ Ապրիլյան իրադարձությունների հերոսները՝ կամավորական Հրաչ Մուրադյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Վրեժ Սարգսյանը, Հարություն Աբրահամյանը, Արգիշտի Գաբոյանը եղել են Սարգիսի մարտական ընկերները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ