News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իշխանությունները պարտավոր են «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության ընթացքում ենթադրյալ ծեծի մասին օպերատիվ, մանրակրկիտ ու արդյունավետ հետաքննություն  իրականացնել ու պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր պատասխանատու են դաժան վարվեցողության համար։ Այս մասին ասվում է Human Rights Watch իրվապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշված է, որ ամբաստանյալները հայտնել են կտրվածքների ու կապտուկների մասին, որոնք ստացել են ծեծի հետեւանքով, որը նրանց խոսքով, տեղի է ունեցել 2017-ի հունիսի 28-ին։

«Բանտարկյալների նկատմամբ դաժան վարվեցողությունը խստորեն արգելված է ցանկացած հանգամանքնեում՝ բարկությունը այն հանցագործությունների կապակցությամբ, որոնց համար նրանք մեղադրվում են, կամ էլ դատավարության ընթացքում լարվածությունը  չի կարող արդարացնել մեղադրյալների նկատմամբ ֆիզիկական բռնությունը»,- հայտնել է Գրորգի Գոգիյան, Human Rights Watch-ի Հարավային Կովկասի մասով տնօրենը։

Նրա խոսքով, իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անհապաղ ու մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 29-ին դատական լսումների ժամանակ ոստիկանը արգելել է դատապարտյալներից մեկին՝ Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել իր փաստաբանին։ Կյուրեղյանն ու մյուս մեղադրյալները բողոքել են այդ միջամտության դեմ ու մեղադրյալներն ու սպաները սկսել են վիճել։ Հետո ոստիկանությունը Կյուրեղյանին ու երկու այլ դատապարտյալների՝ Մխիթար Ավետիսյանին ու Սմբատ Բարսեղյանին հեռացրել է դատարանի դահլիճից։ Կյուրեղյանի, Ավետիսյանի ու մյուս երկու մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի ու Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտնել են, որ դրանից հետո ոստիկանությունը չորս մեղադրյալներին ծեծել է  դատարանի նկուղում։

Փաստաբանները նաեւ հայտնել են, որ քննչական մեկուսարաններում, որտեղ մեղադրյալները պահվում են դատավարության ընթացքում, պաշտոնատար անձիք հետազոտել են չորս տղամարդկանց այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել են դատարանից ու ամրագրել են վնասվածների փաստը։

Գոգիյան ողջունել է այն փաստը, որ իշխանությունները սկսել են հետաքննել միջադեպը։ «Բայց ճշմարտանման լինելու համար հետաքննությունը պետք է արդյունավետ լինի, իսկ դա նշանակում է, որ այն պետք է լինի մանրակրկիտ, անկողմնապահ ու բացահայտի այն պաշտոնատար անձանց, ովքեր չարաշահում են իրենց դիրքը եւ նրանց պատասխանատվության ենթարկի»,- հայտնել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ