News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոդավորում սովորեցնող հայկական SoloLearn հավելվածը հաղթել է Facebook սոցցանցի կողմից ամեն տարի անցկացվող FbStart մրցույթում՝ արժանանալով այս տարվա գլխավոր մրցանակին, հաղորդում է Tech Crunch տեխնոբլոգը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Մրցույթը հնարավորություն է տալիս մինչեւ 100.000 դոլար շահել բիզնեսի զարգացման համար: Այս տարվա մրցույթին մոտ 900 մասնակցության հայտ է ուղարկվել 87 երկրից:

Հավելվածը նախատեսված է iOS եւ Android օպերացիոն համակարգերով էլեկտրոնային սարքերում աշխատանքի համար:

Հավելվածից օգտվում է 17 մլն մարդ, նրանցից 1.5 մլն-ը՝ ամեն օր: Օգտատերերի 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը`ԱՄՆ-ից, մնացածը՝ Եվրոպայից:

SoloLearn-ի գործադիր տնօրենն ու համահիմնադիրն է Դավիթ Քոչարյանը, ում մտահղացմամբ օգտատերերը խաղային մեխանիկայի միջոցով տիրապետում են ապակոդավորման գաղտնիքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ