News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին փոխնախարար «Զինված խմբի» գործով կալանավորված Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ դատավոր Բեկթաշյանն ամեն կերպ փորձում է ձգձգել դատական նիստերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նա նշեց, որ դատավորն այսօր իր պաշտպանյալին դատարան չբերելով խախտել է Դատավարության մասին օրենքը: Նրա խոսքով, դատավոր Բեկթաշյանը չի կարող առանց իր պաշտպանյալի դատական նիստ անցկացնել:

«Քրեական դատավարության մասին օրենքի 173 հոդվածում չի ասվում, որ դահլիճից հեռացնելու սանկցիան հաշվարկվում է միայն նիստերի ժամերով: Դատավորը նախ խախտել է իր իսկ որոշումը, հետո էլ ամեն անգամ մի պատրվակով նիստերի ձգձգումը փորձում է բարդել պաշտպանական կողմի վրա»,- ասաց Ալումյան:

Ամբաստանյալներից Էդվարդ Ներսիսյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանն էլ առաջարկում է այս գործից առանձնացնել Վահան Շիրխանյանի գործը, որպեսզի ամեն անգամ դատական նիստերը չհետաձգվեն. «Ես հարգում եմ եւ Վահան Շիրխանյանին,  եւ Հայկ Ալումյանին, սակայն, կարծում եմ, որ այս գործը պետք է առանձնացվի, որպեսզի ամեն անգամ Վահան Շիրխանյանի պատճառով նիստերը չհետաձգվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ