News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիոտոյում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել 70–ամյա Չիսակո Կակեյիի գործում՝ նրան մեղադրում են ամուսնու, երկու բոյֆրենդների սպանության մեջ, նաեւ եւս մեկ զուգընկերոջ մահափորձի ու կողոպուտի փորձի մեջ։ Բացի դրանից կան կասկածներ, որ կինն իր մյուս երեք ամուսիններին էլ է սպանել։ Կակեյիիի գործով լսումները ընթանում են հունիսի վերջից, փաստաբանները պնդում են, որ նա անմեղ է, բայց հերթական նիստի ժամանակ կինը անսպասելիորեն խոստովանել է սպանություններից մեկը, հայտնում է «Մեդուզան»։

2013-ի դեկտեմբերի 28-ին 75-ամյա գրասենյակային աշխատող Իսաո Կակեյիին հայտնաբերել են մահացած՝ նրա տան հատակին։ Ոստիկանությունը ոչ մի կասկածելի բան չի նկատել՝ տարեց տղամարդը մահացել էր սրտի կանգառից, ենթադրվում էր, որ բնական մահով։ Չնայած ոստիկաններից մեկը ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ մահից մեկ ամիս առաջ էր Կակեյին ամուսնացել։ Երբ մահացածի արյան մեջ հայտնաբերել են ցիանիդի հետքեր, նրա կինն առաջինն է հայտնվել կասկածի տակ։

Իսաո ու Չիսակո Կակեյիները ծանոթացել էին ծանոթությունների կայքում։ Պարզվել է, որ նախկին գանձապահուհին հենց այդտեղ էր միշտ ծանոթություններ հաստատում։ Ոստիկանության խոսքով նա մանրակրկիտ ընտրում էր տղամարդկանց՝ որպես կանոն նրանք տարեց ու ապահովված տղամարդիկ էին, որոնք մենակ էին մնացել ապահարզանից կամ էլ կնոջ մահից հետո։ Հենց կինն ընտրում էր որեւէ մեկին, նա սկսում էր նրան ռոմանտիկ հաղորդագրություններ ուղարկել ու արժանանալ պատասխան զգացմունքների։ Իսկ հետո նրա ամուսինները ու զուգընկերները զարմանալի զուգադիպությամբ մահանում էին։

Ենթադրաբար Չիսակոյի առաջին զոհը նրա ամուսինն է եղել։ Պահպանողական ծնողները աղջկան թույլ չէին տվել ընդւոնվել համալսարան, ու դրա փոխարեն ամուսնացրել էին բեռնատարի վարորդի հետ։ Նա մահացել է 1994-ին 54 տարեկանում, բայց թե ինչից՝ հիմա արդեն հնարավոր չէ պարզել։ Նրա մարմինը հրկիզվել է՝ ճապոնական ավանդություների համաձայն։ Երկրորդ անգամ կինն ամուսնացել է միայն տասը տարի հետո՝ նրա ընտրյալը փոքր դեղագործական ընկերության 67-ամյա նախագահն էր։ Երկու տարի անց նա էլ է մահացել։

2008-ի փետրվարին Չիսակո Կակեյին երրորդ անգամ է ամուսնացել՝ 75-ամյա հողագործի հետ, բայց միաժամանակ կապվել է խանութի սեփականատիրոջ հետ, որը մոտավորապես նույն տարիքի էր ։ Երկուսն էլ մահացել են գրեթե միաժամանակ, երկու ամիս տարբերությամբ՝ 2008-ի մայիսին։ Չիսակոյի մյուս փեսացուն մահացել է 71 տարեկանում մոտոցիկլետից ընկնելու հետեւանքով։ Նրա արյան նմուշները հիվանդանոցում պահպանվել են, ու հիմա դրանց մեջ նույնպես թույնի հետքեր են հայտնաբերվել։ Վերջին զոհն էլ հենց Իսաո Կակեյին էր։ Ընդհանուր առմամբ խոսքը կարող է լինել տասը տղամարդու սպանության մասին, չորսը Չիսակոյի ամուսիններն են եղել, երկուսը՝ բոյֆրենդները։

Հուլիսի 10-ին Չիսակո Կակեյին առաջին անգամ է ելույթ ունեցել դատարանի առաջ՝ նրան մեղադրում են վերջին ամուսնու, երկու բոյֆրենդների սպանության, նաեւ եւս մեկ զուգընկերոջ հանդեպ մահափորձի մեջ, որը հետագայում մահացել է քաղցկեղից ։Կինը սկզբում բոլոր լիազորությունները փաստաբաններին էր փոխանցել, սակայն հերթական նիստի ժամանակ նա հանկարծ սկսել է խոսել ու խոստովանել է սպանությունը։ «Այո, ես սպանել եմ իմ ամուսնուն»,- ասել է նա։ Նրա խոսքով սպանության պատճառն իբրեւ ամուսնու հետ ֆինանսական հարցերի շուրջ տարաձայնություններն են եղել։ Նրա խոսքով ամուսինը հարսանիքից հետո իրեն փող չէր տալիս ու ավելի վատ էր վերաբերվում, քան նախորդ կնոջը։

Հետագայում կինը ասել է, որ չի հիշում, թե ինչպես է խոստովանել սպանությունը դատարանի դահլիճում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ