News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կրան Մոնտանայի համաժողովում Կիպրոսի խնդիրը լուծելու առաջին իրական հնարավորությունն էր ընձեռվել, բայց Թուրքիայի դիրքորոշման պատճառով այն բաց թողեցինք։ Դրա հետ մեկտեղ՝ կղզու միավորման համար նոր իրավիճակ եւ նախադրյալ է ստեղծվել, ուստի հաջորդ բանակցությունները պետք է ավելի լավ նախապատրաստվեն։ Ամփոփելով Շվեյցարիայի համաժողովի արդյունքներըէ այս մասին լրագրողներին ասել է Աթենքի դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դիվանագետը հիշեցրել է, որ մոտենում է կղզի թուրքական զորքերի ներխուժման եւ կղզու հյուսիսային հատվածի բռնազավթման հերթական տարելիցը։

«43 տարի է՝ չենք կարողանում լուծել խնդիրը, բայց երբ առաջին անգամ Կիպրոսը միավորելու հնարավորություն ստացավ, Թուրքիան ընդհատեց համաժողովը։ Պարզվում է՝ Անկարան պատրաստ չէ խնդրի լուծման»,- ընդգծել է դիվանագետը։

Այժմ, փորձագետների կարծիքով, հազիվ թե հաջողվի վերսկսել բանակցությունները մինչեւ Կիպրոսում նախագահական ընտրությունները, որոնք նախանշված են 2018 թվականի փետրվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ