News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատախազությունն իր առջեւ խնդիր էր դրել, որ առավելագույնս սեղմ ժամկետներում ավարտվի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ կապված գործով նախաքննությունը, գործն ուղարկվի դատարան եւ հանրային հետաքրքրություն ունեցող այս իրադրությունը հանրության աչքի առջեւ լինի: Այս մասին, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարությանը:

Նրա խոսքով, իրենց հաջողվեց ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ավարտել բազմահատոր քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան:

«Դատաքննության հիմնական նպատակը պետք է լիներ, ըստ իս, պաշտպանական կողմի համար, գործի փաստական հանգամանքների վերհանումը, ի ցույց դնել խախտումներ, ապացույցների բացակայություն, արարքների իրավական գնահատականների սխալներ: Պետք է ծավալվեր իրավական վեճ: Սա ամենակարեւոր հարթակն էր իրենց համար, բայց ցավով պետք է ասեմ, որ ակնհայտ է դառնում, որ պաշտպանական կողմի տակտիկան միտված է ոչ այնքան իրավական, հրապարակային պրոցեսի իրականացմանը, որքան այդ գործընթացի խճճմանը, խոչընդոտների առաջացմանը:

Վերջերս դատարանի դահլիճում ոստիկանին հաջողվել էր վերցնել մեղադրյալներից մեկի ձեռքից փաստաթուղթ, որը փորձ էլ արվել փոխանցեմ մեկ այլ մեղադրյալի, որը նաեւ հրապարակվեց, եւ պարզ դարձավ, թե ինչ նպատակ են հետապնդում ամբաստանյալները»,-նշեց Արթուր Դավթյանը:

Դիտարկմանը, որ դատավարությունը շատ հաճախ ընթանում է առանց ամբաստանյալների ներկայության, գլխավոր դատախազն ասաց. «Մեր քրեադատավարական օրենսգիրքն ունի անհրաժեշտ լուծումներ եւ դատարանը կկարողանա այդ լուծումների շրջանակներում ապահովել դատաքննության բնականոն ընթացքը»:

Նա չհամաձայնեց, որ դատարանում փաստաբաններին խուզարկում են: Գլխավոր դատախազի խոսքով, տեղի է ունենում զննում եւ դա վերաբերում է դատավարության բոլոր մասնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ