Հորդանանում ռազմական դատարանը զինծառայողին ցմահ ազատազրկման է դատապարտել երեք ամերիկացի զինվորների սպանության համար։ Դատապարտյալն ինքը հայտնել է, որ անմեղ է՝ վստահեցնելով, որ կրակ է բացել, կարծելով, թե կայանը հարձակման է ենթարկվում, հայտնում է AP-ը։
Նոյեմբերի սկզբին երեք ամերիկացի զինվորներ են սպանվել Հորդանանի հարավում ալ Ջաֆր կայանի դարպասների մոտ։ Հորդանանը հայտնել է, որ ամերիկացիներն իրենք են կրակ բացել, չենթարկվելով մուտքի կանոններին, բայց հետագայում հրաժարվել է այդ վարկածից։