News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեուլը Փհենյանին առաջարկել է վերսկսել բանակցությունները՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Հանդիպումը կարող էր կայանալ Պանմուջ քաղաքի հյուսիսկորեական մասում, հայտնել է Հարավային Կորեայի պնախարար Սու Չո Սուկը։ Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Փհենյանը դեռ չի պատասխանել այդ առաջարկին։ Վերջին նման բանակցությունները 2015-ին են անցկացվել, հայտնում է DW-ը։

Նաեւ դեռ պարզ չէ, թե ինչի մասին են լինելու բանակցությունները։ Որպես հնարավոր թեմա նշում են մեգաֆոնների կիրառմամբ փոխադարձ քարոզչության դադարեցումը սահմանային գոտում։ Հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ եղել է նաեւ Հարավային ու Հյուսիսային Կորեաների Կարմիր խաչի կազմակերպությունների միջեւ կապերը վերսկսելու մասին առաջարկ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ