News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն պատասխանատվություն չի կրում կատարական կայքերը կոտրելու համար, ինչը ճգնաժամի պատճառ էր դարձել Դոհայի ու արաբական հարեւանների հարաբերություններում։ Այս մասին հայտնել է ԱՄԷ ԱԳՆ ղեկավար Անվար Գարգաշը՝ հերքելով Washington Post-ում համապատասխան հրապարակումը։

Նա նաեւ հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը Դոհայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանելու։

Ընդ որում, ԱՄԷ-ն չի գնա իրավիճակի էսկալացիայի՝ ընկերություններին ստիպելով ընտրություն կատարել Կատարի ու իրենց միջեւ, ասել է Գարգաշը։ ԱՄԷ ԱԳ նախարարը, որը առաջարկել է իրականացնել Կատարի միջազգայի մշտադիտարկումը՝ հավելել է, որ Քուվեյթի հովանու ներքո հանդիպումներ անցկացնելու ծրագրեր չկան։ «Չափից վաղ է հանդիպումների մասին խոսելու համար»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ