News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Լույս երեքշաբթի գիշեր Խորվաթիայի մեծությամբ երկրորդ՝ Սփլիթ քաղաքի արվարձաններում մոլեգնում են բնական հրդեհները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Slobodna Dalmacija եւ Index տեղեկատվական պորտալները։

Կրակի դեմ պայքարում են հարյուրավոր փրկարարներ, զինծառայողներ եւ կամավորներ։ Հատկապես բարդ է իրավիճակը քաղաքի հարավ-արեւելքում՝ Պոդստրանա շրջանում, որտեղ մարդիկ պայքարում էին բնակելի կառույցները կրակից պաշտպանելու համար։

Երկուշաբթի երեկոյան եւ երեքշաբթի գիշերը տարհանվել են Ժրնովինցա, Ստրոժանաց արվարձանների բնակիչներն ու մի քանի խոշոր առեւտրի կենտրոններ։

Տվյալ պահին կրակը ոչնչացրել է մի քանի բնակելի կառույցներ, տնտեսական օբյեկտներ եւ քաղաքի ծայրամասում գտնվող մանկապարտեզը։

Slobodna Dalmacija-ն փոխանցում է, որ երկուշաբթի հրդեհը հանգցնող 5 հրշեջներ քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել՝ ծխից թունավորվելու պատճառով։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մի քանի փրկարարների տեղում են օգնություն ցույց տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ