Կառավարությունը հստակեցրել է խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 20-ի նիստում:
Ինչպես նշեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի համաձայն՝ չի կարելի նոր խաղատներ կառուցել հատուկ հատկացված գոտիներից (Սեւան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի) դուրս: Բացառություն է արվում միայն 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի համար: