News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարորդական իրավունքի հարցում ՌԴ-ն խախտում է ԵՏՄ պայմանագիրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

«Վերջին օրերին մեծ աղմուկով քննարկվում է Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների հարցը: Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, բացառությամբ  այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է:

Հայկական կողմը փորձեց կարգավորել խնդիրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ընթացքում: Այս հանդիպման ժամանակ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ:

Աշխատուժի ազատ տեղաշարժ

Հիշենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են, իսկ ցանկացած տնտեսական միություն ենթադրում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ:

ԵՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածը նշում է. «Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն` ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժը»: Փաստացի, սահմանափակելով վարորդական իրավունքի ծագման երկրի հետ կապված հայաստանցիների մեքենա վարելու միջոցով ծառայությունների մատուցման իրավունքը` ՌԴ-ն խախտում է ԵՏՄ պայմանագրի 28-րդ հոդվածը: Ավելին, պայմանագրի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն»: Սա նշանակում է, որ ցանկացած տրանսպորտային կարեւոր որոշում պետք է քննարկվի միության մակարդակով:

Ու թեեւ ԵՏՄ պայմանագիրը ներռուսաստանյան օրենսդրությունից գերական իրավաբանական ուժ ունի, սակայն, ինչպես գլխի եք ընկնում, ՌԴ ճանապարհային ոստիկանությանը դա քիչ է հետաքրքրում:

ԵՄ օրինակը

Աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար Եվրոպական միության 28 երկրներն, օրինակ, ճանաչում են միմյանց վարորդական իրավունքները, ընդ որում կան համամիութենական ստանդարտներ: Ուշագրավ է, որ գերմանական վարորդական վկայականի վրա անգամ անգլերենով գրված չէ «վարորդական վկայական»՝ ամեն ինչ բացառապես գերմաներեն է, սակայն անկախ լեզվից՝ այն կարող է կիրառվել ԵՄ մյուս անդամ երկրներում:

Հետեւաբար, թեեւ ԵՄ օրինակը ցույց է տալիս, որ կարելի է գտնել համամիութենական ստանդարտներ եւ քննարկել իրավիճակն ու գտնել բոլորի համար ընդունելի որոշում, ՌԴ-ն կրկին միանձնյա քայլեր է ձեռնարկել՝ խախտելով ԵԱՏՄ պայմանագիրը: Ավելին, ԵՏՄ-ի սահմաններում իր պարտավորությունները կատարելու դիմաց ռուսական կողմը առաջարկում է Հայաստանին սահմանադրական փոփոխություններ իրականացնել տրանսպորտի հետ առնչություն չունեցող ոլորտում, այն է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակի շնորհման հարցում:

Այս իրավիճակը լավագույնն է խոսում ԵՏՄ-ի էության եւ գոյության իրական նպատակների մասին»,-ասված է հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ