News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կանադացի գեներալ –նահանգապետ Դեւիդ Ջոնսոնը, խախտելով ոչ պաշտոնական նորմը, դիպել է  Եղիսաբեթ 2-րդին, հայտնում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնում՝ թագուհին աստիճաններով իջնում էր Ջոնսթոնի հետ միասին, ու նա թեթեւակիորեն բռնել է թագուհու արմունկը։ «Մի քիչ անհարմար էր, երբ մենք իջնում էին Կանադական տնից Թրաֆալգարյան հրապարակ։ Այնտեղ գորգ կար, այն մի քիչ սահում էր ու ես կարծեցի, գուցե արժե խախտել արձանագրությունը»,- պատմել է գեներալ նահանգապետը։ Նրա խոսքով, ինքը չէր ուզում, որ Եղիսաբեթ 2-րդը սայթաքի։

Մեծ Բրիտանիայի թագավորական կայքում չկա հիշատակում այն մասին, կարելի է արդյոք դիպչել թագուհուն, սակայն յուրաքանչյուր նման դեպքը քննարկվում է հասարակությունում ու լրատվամիջոցներում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ