News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 22-ից 26-ը Ծաղկաձորում: Ներկայացումներից բացի, մասնակիցների համար կկազմակերպվեն հրպարակային մաստեր-կլասներ: Այս մասին հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Մենք որոշել ենք փառատոնը Ծաղկաձորում անցկացնել, քանի որ Երեւանն առանց այն էլ տարբեր միջոցառումներով ծանրաբեռնված է, որոնք շատ հաճախ մեկը մյուսին նման են: Դրանից զատ, երբ մենք մտածում էինք փառատոնի ձեւաչափի մասին, կինս ինձ ասաց. «Գուցե մենք փառատոնը մարդկանց համար կազմակերպենք: Ոչ թե մասնագետների, այլ ամբողջ երկրից սովորական հանդիսատեսի համար»,- ասաց Դադասյանը՝ պարզաբանելով, թե ինչու են միջոցառման կազմակերպիչները ընտրել հանգստավայրային քաղաքը:

Նրա խոսքով՝ այս տարի միջոցառմանը, բացի Հայաստանի թատրոններից, կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, ՀԱՀ-ի, Բանգլադեշի, Ռուսաստանի, Չեխիայի թատերական կոլեկտիվներն ու դերասանները: Նրանք փառատոնի ավարտին մասնակցության հավաստագիր կստանան եւ Լ. Ենգիբարյանի անվան ոսկե մեդալներ:

«Ի դեպ, մասնակից կլինի Արցախից: Ստեփանակերտի թատրոնի դերասան Գենադի Արուշանյանը եւ Գերմանիայից մնջախաղի դերասան Արթուր Բլոխը կներկայացնեն «Դոն Կիխոտ» ներկայացումը»,- հավելեց Դադասյանը:

Խոսելով այն մասին, թե ընտրությունն ինչպես է կատարվում, Դադասյանը նշեց, որ գլխավոր չափանիշներից մեկը հաղորդակցությունն է եւ սեփական փորձով ու գիտելիքներով կիսվելու ցանկությունը:

Նա նշեց, որ փառատոնի մասնակիցները ազատ են տարբեր ժանրի ներկայացումներ ներկայացնելու հարցում:

«Մենք ցանկանում ենք, որ ծրագրում տարբեր ներկայացումներ լինեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ, որը կգա ներկայացմանը, կարողանա իր մի մասնիկը գտնել, այն, ինչն իրեն մոտ եւ հասկանալի կլինի»,- ընդգծեց Դադասյանը:

Միջոցառումները բաժանված են ցերեկային եւ երեկոյան ծրագրերի: Ցերեկայինը կանցկացվի Օրբելու պուրակում, երեկոյանը՝ քաղաքի գլխավոր հրապարակում:

Փառատոնի ծրագիրը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ