News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը հայտարարություն են տարածել, որտեղ բարձրացնում են Գեւորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը:

Հայտարարությունում ասվում է.

«Գեւորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբիր պաշպանների միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից եւ խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարման երաշխիքներ:

Դիմումի ներկայացումը կապված է Գեւորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքի խուց տեղափոխելու հետ, հաշվի առնելով այն, որ այնտեղ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից:

Հենց այսօր լրանում է Գեւորգ Սաֆարյանին պատժախցում պահելու ժամանակը եւ այսօր է որոշվելու նրան առանձնացված մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը:

Սաֆարյանին առանձնացված խուց (առանձնացված մասնաշենքում) տեղափոխելով Կառավարությունը դեռ հնարավորություն ունի առարկայազուրկ դարձնել ՄԻԵԴ ներկայացված դիմումի պահանջն ու սեփական նախաձեռնությամբ ապահովել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածներով սահմանված պարտականությունը՝ Գ.Սաֆարյանին անմարդկային վերաբերմունից եւ խոշտանգումներից զերծ մնալու մասով»:

Գ.Սաֆարյանի պաշտպաններ՝

Տիգրան Եգորյան

Վահե Գրիգորյան

Դավիթ Գյուրջյան

Տպել
Ամենաշատ