News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով  հուլիսի 22-ին, ժ. 18.00-ին կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երեւանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը: Մանկական զբոսայգում տեղի կունենա հետաքրքիր համերգային ծրագիր:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 23-ին, ժ. 12.00-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ եւ բազմաթիվ անակնկալներ:

Հետաքրքիր եւ ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Տպել
Ամենաշատ