News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Փարիզում Սենայի ափին տեղադրել են 18 մ երկարության պլաստիկ կաշալոտ։ Այս ակցիան հարմարեցված է եղել «Ամառ Փարիզում» փառատոնին, որը կտեւի մինչեւ օգոստոսի 5-ը, հայտնում է Le Parisien-ը։

Անցորդներին համոզելու համար, որ կաշալոտի մարմինն իրոք ալիքներն են ափ հանել, տեսարան են բեմադրել՝ դերասանների մասնակցությամբ, որոնք կատարում էին կենդանուն ուսումնասիրող հետազոտողների դեր։ Իրավիճակն ավելի իրատեսական դարձնելու համար գործողության վայրի շուրջ արգելապատնեշ են կառուցել։

Պլաստիկ կետի շուրջ բեմադրությունը բելգիական Captain Boomer կազմակերպության ակտիվիստներն էին կազմակերպել։ Ավելի վաղ նույնպես նրանք նման շոուներ էին կազմակերպել։ Ակցիայի նպատակն է ուշադրություն գրավել այն հանգամանքին, որ մեր «էկոհամակարգը քայքայված է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ