Մայնի Ֆրանկֆուրտում ավարտվել է կոտրված վերամբարձ կռունկի ապամոնտաժումը, որն ուղեկցվել է շինհրապարակին հարակից երկու բազմահարկ շենքերից շուրջ 800 բնակչի տարհանմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանկֆուրտի ոստիկանությունը:
Ուրբաթ վերամբարձ կռունկը կոտրվել է, մեքենան «անկայուն վիճակում» է եղել, ընկնելու վտանգ է առաջացել: Պատահարի վայր հատուկ ամբարձիչ են բերել, իսկ կոտրված կռունկի ապամոնտաժումը տեւել է ամբողջ գիշեր:
Իրավապահների խոսքով՝ մեքենավարը կարողացել է ինքնուրույն իջնել, նա չի տուժել: