News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Bloomberg-ի տվյալներով՝ առաջիկա տարիներին Լուսնի վրա կարող է օգտակար հանածոների անկառավարելի արդյունահանում սկսվել: Բացի այդ՝ տեխնոլոգիաների զարգացման հետ միասին մեր արբանյակը կարող է հարուստ կոմերցիոն զբոսաշրջիկների «հարձակմանը» ենթարկվել, հաղորդում է Life-ը:

«Միտումն ակնհայտ է. մի շարք պետություններ եւ ընկերություններ հսկայական ծրագրեր ունեն տիեզերքի հետ կապված: Լուսնի յուրացումը բազմաթիվ գիտական եւ կոմերցիոն ծրագրերից միայն մեկն է»,- ասված է Bloomberg-ի հոդվածում:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին լրացավ 48 տարին, երբ NASA-ի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգը եւ Բազ Օլդրինը ոտք դրեցին Լուսնի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Նյու Յորքում կայացած Sotheby's-ի աճուրդում 1.8 մլն դոլարով վաճառվել է Արմսթրոնգի՝ լուսնային փոշով լի պայուսակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ