News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը երեկ կրկին մարդաշատ էր: Բացօթյա կինոդիտման մասնակիցներին հաճելի անակնկալ էր սպասվում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» տաճարի տարածքում անկցկացված էքսկուրսիային հետեւեց արգելոց-թանգարանի ցուցասրահում կազմակերպված փոքրիկ համերգը:

Թանգարանում թեւածում էր հոգեւոր շունչը: Տենոր Տիգրան Կոնինյանի գլխավորությամբ՝ ճանաչված «Զվարթնոց» կվարտետը ավանդական ու հոգեւոր երգերի անզուգական կատարումներով հուզել էր ներկաներին:

Ավելի ուշ, տաճարի հարակից տարածքի բացօթյա ցուցասրահում այցելուները դիտեցին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը։ Դերասաններ՝ Անահիտ Քոչարյանի, Գուժ Մանուկյանի, Վարդան Մկրտչյանի եւ այլոց մասնակցությամբ նկարահանված գյուրմեցի ընտանիքի ու արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը եւս հնարավոր չէր դիտել առանց հուզմունքի:

Միջոցառման ավարտին այցելուները խոստովանում էին՝ տպավորված են, որ հնարավորություն ունեցան յոթերորդ դարի տաճարի տարածքում կենդանի հնչողությամբ հոգեւոր երաժշտություն լսել: Նրանց խոսքերով խոհրդանշական ու գեղեցիկ է նաեւ «Զվարթնոց» տարածքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը:

Ավստրիայից ժամանած Սյուզաննա Գեւորգյանի փոխանցմամբ բացօթյա կինոդիտումներն ընդունված են ամբողջ աշխարհում: Նրա համոզմամբ նախաձեռնությունը նաեւ կրթական նշանակություն ունի, գրավչություն՝ նաեւ արտերկրից ժամանած ու հայկական ճարտարապետության շքեղությամբ հիացող արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության քարտուղարության ներկայացուցիչը նշեց, որ մշակութային ծրագրերով գործակցության առաջարկ կանի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությանը:

«7000 հոգանոց համախմբված համայնք ունենք Ավստրիայում: Գալիք տարի լրանում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու կառուցման 50 ամյակը եւ կուզենայի Վիեննայում համատեղ միջոցառում կազմակերպել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ:

Ավստրիա վերադառնալուն պես գաղափարս կներկայացնեմ Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրներում հոգեւոր առաջնորդ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանին», -ասաց նա, հավելելով, որ այս անգամ Հայաստանից կմեկնի ավելի վառ տպավորություններով:

Տպել
Ամենաշատ