News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներ՝ ծանոթանալու նոր աշխատաոճին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր. «Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման եւ ստուգումների կազմակերպման տեսանկյունից եւ, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»:

2017 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ին հաջողվել է հարկային եկամուտների էական աճ ապահովել: Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության եւ առեւտրի ոլորտներում: «Հարկային եկամուտներն առաջին կիսամյակում շուրջ 48 միլիարդ դրամով կամ 9.8  տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հարկային մասով աճը կազմել է 33 միլիարդ, իսկ մաքսային մասով՝ 15 միլիարդ դրամ»:

Կոմիտեի ղեկավարը Վանաձորի եւ Գյումրիի ստուգումների ու սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին, հետաքրքրվել գործընթացների պարզեցման եւ կազմակերպման ընթացքից: Վարդան Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում  վերանայել աշխատոճը, բիզնեսից եւս ակնկալելով վարքագծի էական փոփոխություն: «Բազմիցս հնչեցվել է, որ պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի գործընկերն է, իսկ գործընկերոջը խաբելը պատվաբեր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողներն արագ վերանայեն իրենց վարքագիծը եւ ինքնուրույն վերականգնեն պետությանը չվճարած հարկերը»,-նշել է ՊԵԿ նախագահը: Նրա դիտարկմամբ, թեպետ բիզնեսը ՊԵԿ-ի ազդակներին ճիշտ արձագանք է տվել, այնուամենայնիվ, բացթողումներ  դեռեւս նկատվում են. «Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքներն, արձանագրում ենք, որ դեռեւս կան ստվերում գործող հարկ վճարողներ: Այն տնտեսվարողներն, ովքեր փորձում են խուսափել թափանցիկ աշխատաոճից, նրանց նկատմամբ կիրառվելու է ավելի խիստ վարչարարություն»:

Վարդան Հարությունյանը ծանոթացել է նաեւ նորաստեղծ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթներին, ինչպես նաեւ հետեւել Բավրայի նոր մաքսակետի  շինարարության ընթացքին: Շինհրապարակում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է նախագծային մանրամասներից, ըստ գործառույթների հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Բավարար գնահատելով կատարված աշխատանքը, կոմիտեի ղեկավարը միաժամանակ խիստ հանձնարարական է տվել՝ Բավրայի նոր անցակետը նախատեսված ժամանակահատվածում շահագործման հանձնելու համար  սեղմ ժամկետներում շտկել առկա  խնդիրները եւ թերությունները: Ի դեպ, Բավրայի անցակետը տարվա ընթացքում արդեն երրորդ ժամանակակից կառույցն է, որ կներակայացվի սահմանը հատողներին՝ Բագրատաշենի եւ Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ