News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով հուլիսի 25-27-ին Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հուլիսի 25-ին տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։ 

Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարների հետ:

Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ