News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի բնակիչները, որոնք մանրածախ առեւտրով են զբաղվում, այսօր՝ հուլիսի 25-ին, մի քանի անգամ փակել են դեպի Հայաստան եկող ճանապարհը, հաղորդում է «Ազատությունը»:

Նրանք հայտարարել են, որ քանի որ իրենց թույլ չեն տալիս Վրաստանից փոքր քանակով ապրանք ներկրել, իրենք էլ կփակեն խոշոր ներկրողների ճանապարհը:

Ցուցարարներին ներկայացվել է դեռեւս 2016-ին ընդունված մի որոշում, որի համաձայն առանց հարկ վճարելու կարելի է ներկրել օրական մինչեւ  5 կգ ապրանք:

Նրանցից մեկը պատմել է, որ իրենց ստիպում են մաքսազերծում անցկացնել մթերքը, իսկ դա նշանակում է՝ ամեն կգ-ի համար լրացուցիչ 200 դրամ վճարել: «Ես 50 կգ կորոլյոկ եմ բերում: Վրաստանի կողմում 100 դրամ արժի, իսկ Հայաստանում արդեն դառնում է 300 դրամ»,-նշեց ցուցարարներից մեկը: Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ գրեթե ամեն ինչն էժան է Վրաստանում, իրենք գնում են էժան ապրանք բերելու, բայց չեն թողնում. «Կարեն Կարապետյանը հայտարարում էր՝ բան լինի, զանգեք ինձ, զանգեք թեժ գիծ, բա ո՞ւր ա»:

Գյուղացիներից մեկն լ կատակով նշեց. «Գնացել էի մի հատ 10 կգ-անոց ձմերուկ բերեցի, կիսեցի կեսն իրենց տվի, որ թողնեն 5 կգ-ն բերել Հայաստան»::

Տպել
Ամենաշատ