Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հրապարակել է հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների առաջին մասը։ Հարցումն անցկացվել է 2017 թվականի հունիս-հուլիսին։ Հետազոտության համաձայն՝ կառավարության գործունեությունը երկրում վատ են գնահատում հարցվածների 35 տոկոսը, դրական են գնահատում 10 տոկոսը։ Հարցվածների 52 տոկոսը կառավարության գործունեությունը միջին է գնահատում, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
Թբիլիսիում կառավարության գործունեությունից դժգոհողները 4.9 անգամ ավելի շատ են, քան նրանք, որոնք գոհ են։ Կառավարության գործունեությունը մայրաքաղաքում վատ են գնահատում 39 տոկոսը, դրական՝ 8 տոկոսը, միջին՝ 51 տոկոսը։
Մարզերում կառավարության գործունեությունից դժգոհ է բնակչության 36 տոկոսը, գոհ՝ 10 տոկոսը։ Այն միջին է համարում 50 տոկոսը։
Դաշտային աշխատանքներն անցկացվել են հունիսի 18-ից հուլիսի 9-ը՝ ամբողջ Վրաստանի տարածքում։