News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նշված ճանապարհահատված` շինարարական աշխատանքների որակին ու ընթացքին հետեւելու։

Ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագիրը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։

Ճանապարհի երրորդ հատվածում կամուրջներից մեկի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է:

Շինարարներն ավարտել են նաեւ 3 թունելներից երկրորդի հիմնանորոգումը: Այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ կառուցումը, քանի որ տարիներ շարունակ այն վտանգավոր եւ դժվարանցանելի է եղել երթեւեկության համար։

Այստեղ հատակն իջեցնելու եղանակով թունելի բարձրությունն ավելացվել է 2 մետրով` համապատասխանեցնելով ճանապարհաշինական ընդունված նորմերին։ Այն նաեւ լայնացվել է, հիմնովին նորոգվել են պատերն ու առաստաղը։

Մնացել է միայն լուսավորությունը ապահովել, որը, «Կապավոր» ընկերության տնօրենի խոսքով, նույնպես իրականացնելու են բարձր որակով։

Լիովին բարեկարգվել է նաեւ երրորդ թունելը։ Շինարարական ընկերության ղեկավարը հայտնեց, որ այստեղ կատարվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Նախարարը, սակայն, ընդգծեց, որ անհրաժեշտ են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կքննարկվեն ընթացիկ աշխատանքին զուգահեռ։

Վանաձորից եկող ճանապարհի առաջին հատվածում, որտեղ շինարարությունն իրականացնում է  «Արարատ-ճանշին» ընկերությունը, այս պահին ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում են ենթակառուցվածքները վերամոնտաժելու պատճառով։

Ուշացնում են ՀԷԿ-ի, ինչպես նաեւ ջրատար նոր խողովակները տեղադրող եւ հներն ապամոնտաժող ենթակապալառուները: Նախարարը պահանջեց հստակ վերջնաժամկետ եւ հանձնարարեց բոլոր հին խողովակները ապամոնտաժել եւ նորերը տեղադրել մինչեւ օգոստոսի 15-ը։ Հակառակ դեպքում կկիրառվեն տույժեր` այդ թվում նաեւ պայմանագրի վերանայում։

Հիմնանորոգվող երկրորդ հատվածի կապալառու «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը նախարարին ներկայացրեց ընթացիկ խնդիրները։ Որոշ տեղերում առկա են նաեւ սեփականաշնորհված հողատարածքներն իրացնելու խնդիրներ։

Նախարարին ներկայացվեց կատարված աշխատանքը` ճանապարհի հատվածաբար լայնացումը, կառուցված հենապատերը, կտրուկ վայրէջք-վերելքների մեղմացումները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն, ընդհանուր առմամբ, շինարարության ընթացքն ու որակը գոհացուցիչ համարեց, սակայն բոլոր 3 ընկերություններին հանձնարարեց խստագույնս հետեւել պայմանագրով նախատեսված ժամանակացույցին՝ միաժամանակ պահպանելով որակի պահանջները, հաշվի առնել նաեւ բնապահպանական նորմերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ