News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատարի կառավարության հաղորդակցության գծով տնօրեն Սեյֆ բեն Ահմեդ Ալ Թանին հիասթափեցնող անակնկալ է անվանել արաբական երկրների կողմից իբր թե ահաբեկիչների եւ Դոհայի հետ համագործակցող կազմակերպությունների ու անհատների ցուցակի ընդլայնումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։ 

«Հիասթափեցնող անակնկալ էր, որ շրջափակում իրականացնող երկրները  շարունակ կրկնում են այդ պատմությունը՝ որպես Կատարին զրպարտելու քարոզարշավի տարր»,-հայտարարել է Ալ Թանին։

Ցուցակի ընդլայնումը նա համարել է «ապացույց, որ շրջափակում իրականացնող երկրները հակված չեն ահաբեկչության դեմ պայքարին» եւ նրանց կառավարություններին կոչ է արել ավելի շատ ժամանակ հատկացնել ոչ թե «կեղծ ցուցակներ ստեղծելուն», այլ իրենց տարածքում ծայրահեղականության եմ պայքարին։ Կատարի ներկայացուցչի խոսքով՝ Կատարում ահաբեկչության հետ բոլոր կապ ունեցողները հետապնդվել են օրենքով, եւ երկիրը մշտապես վերանայում է իր օրենսդրությունը՝ «ծայրահեղականության եւ ահաբեկչությանը ֆինանսավորման դեմ պայքարում առջեւում լինելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ