News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտնել է, որ խախտվել է կրթություն ստանալու իր իրավունքը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն դիմումի՝ պետական հանձնաժողովը հրաժարվել է քննություն անցկացնելու նպատակով ժամանել ՔԿՀ, ինչի պատճառով իրեն հնարավորություն չի տրվել օրենքով սահմանված ժամանակահատվածում հանձնել ԲՈՒՀ-ի ավարտական քննությունները: Ազատազրկված անձի կրթության իրավունքի ապահովման նպատակով իրականացվել է քննարկման ընթացակարգ:

2017թվականին քաղաքացուն հնարավորություն է տրվել հանձնել պետական քննությունները եւ ավարտել ուսումը բուհում:

Տպել
Ամենաշատ