News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տոկիոյում գործունեություն ծավալող երկու ընկերություններ մտադիր են Ճապոնիայի մայրաքաղաքում կապսուլային հյուրանոց բացել միայն կանանց համար, գրում է ճապոնական Japan Times-ը:

«Մենք որոշել ենք այդ տիպի հյուրանոց բացել կանանց համար, քանի որ այստեղ այդքան էլ շատ չեն նմանատիպ օբյեկտները»,-հայտարարել է Nine Hours Inc.ընկերության հիմնադիր Կեյսուկե Յուին՝ նախօրեին կանանց համար 7-հարկանի հյուրանոցի բացման ժամանակ: Հյուրանոցը նախատեսված է 70 այցելուի համար:

Յուիի խոսքով, նման հյուրանոցի բացումը կապված է նաեւ կանանց շրջանում հյուրանոցային ծառայությունների պահանջարկի աճի հետ:

Բացի այդ, նա նշել է, որ գնալով ավելի ու ավելի շատ օտարերկրացի զբորսաշրջիկներ նախընտրում են հանգրվանել հենց կապսուլային հյուրանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ