News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարեւորել է երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը` ընդգծելով, որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուրսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:

«Մենք մշտապես բաց ենք համագործակցության համար եւ պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները, որոնք կակտիվացնեն երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ օժանդակել գործարար շրջանակների միջեւ կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը: Գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել, որոնք բաց են եւ հետաքրքրության դեպքում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաեւ իսրայելական ընկերությունները»,- իր խոսքում մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Ցախի Հանեգբին իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խթանումը` շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավումն ու այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Հայաստանի եւ Իսրայելի միջեւ փոխգործակցության թերեւս «ամենաբնական» ոլորտն է:

Երկու երկրների պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաեւ ոռոգման, կաթի արտադրության եւ վերամշակման, ջերմոցաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հյուրերը տեղեկացրել են, որ Իսրայելի կառավարությունը նախատեսում է Հայաստանի հետ նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել կաթի վերամշակման գործարան, ինչպես նաեւ երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար` իսրայելական գյուղատնտեսության փորձին ծանոթանալու եւ նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով:

Ցախի Հանեգբիին հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին այցելել Իսրայել` մասնակցելու «Ուոթերթեք» եւ «Ագրիթեք» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր հերթին խնդրել է իր պաշտոնակցին փոխանցել հոկտեմբերին Երեւանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ