News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչև օգոստոսի վերջ  Volterman-ն ավելի քան մեկ միլիոն դոլար կհավաքի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նման կանխատեսում է արել GlobalAM կազմակերպության ղեկավար Գևորգ Պողոսյանը։ GlobalAM-ը զբաղվում է «խելացի» դրամապանակի գովազդով, որի մասին այսօր խոսում է ամբողջ աշխարհը։

Բազմաֆունկցիոնալ դրամապանակի արտադրությունը սկսելու համար, որն անհնար է կորցնել ու որը ծառայելու է նաև որպես WiFi- ռոութեր և շարժական լիցքավորման սարք, 45 000 դոլար էր պահանջվում։ Հենց նման նպատակ էր դրվել Indiegogo (https://www.indiegogo.com/projects/volterman-world-s-most-powerful-smart-wallet-powerbank#/) հարթակում։ 45 հազար դոլարը հավաքվել էր քրաուդֆանդինգային արշավի հենց առաջին օրը ու միջոցները շարունակում էին ստացվել, հաջորդ օրը նախագիծն արդեն հավաքել էր ավելի քան 678 հազար դոլար։

Օգոստոսի սկզբին Volterman –ի համար  քրաուդֆանդինգային արշավը ավարտվում է, ու այs պահին, Գևորգ Պողոսյանի ու նրա գործընկերների գնահատականով, արդեն հավաքվելու է մոտ 750 000 դոլար։ Արշավի ավարտից հետո  Indiegogo հարթակը հնարավորություն է տալիս շարունակել օգտագործել այն որպես առևտրային հարթակ՝ դրա միջոցով մարդիկ կշարունակեն դրամապանակ պատվիրել։

Գևորգ Պողոսյանը նշեց, որ GlobalAM հասարակական կազմակերպությունը, որն իր շուրջ հավաքել է բազմաթիվ մենթորների, ներդրողների, գործարարների ու ստարտափերի հեղինակների, օգնում է հայկական ստարտափերին դուրս գալ միջազգային հարթակ՝ վաճառելով իրենց ծառայությունները ու արտադրանքը միջազգային շուկայում, նրանք կկարողանան ամրապնդել նաև Հայաստանի տնտեսությունը։ Բացի դրանից Volterman-ի նման հաջող արտադրանքները լավ լույսի ներքո կներկայացնեն Հայաստանն ամբողջ աշխարհին։

Երբ Volterman-ի նման ստարտափները դիմում են մեզ, մասնագետները գնահատում են նախագծի կենսունակությունը ու արդյոք այն համապատասխանում է միջազգային շուկային։ Հետագայում նրանք գնահատում են թիմը, որը աշխատում է ստարտափի վրա, դրա ֆինանսական վիճակը, տեխնիկական սարքավորվածությունը, նաև փորձում են հասկանալ, թե ինչ է պետք նախագծին շուկա դուրս գալու համար ու ինչպես կարելի է օգնել։ Ինչ-որ նախագծերի պետք է ֆինանսավորում, մյուսներին՝ գիտելիքներ, երրորդներին՝ գործընկերներ։

Volterman դրամապանակի դեպքում մասնագետները որոշել են, որ դրա հաջողության համար անհրաժեշտ է հոյակապ դիզայն, ու քրաուդֆանդինգային արշավ։ Նրանք սովորել են իրենց գործընկերների նախագծին՝ Backbone Branding –ը զբաղվել է դիզայնով, իսկ Crowdfunding Formula-ն կազմակերպել է քրաուդֆանդինգը։ «Մեր մասնագետները տարբեր կանխատեսումներ ունեին այն մասին, թե ինչպես է անցնելու այդ ամենը։ Ամենահոռետեսական կանխատեսումներով մենք ակնկալում ենք մինչև արշավի վերջ ստանալ 0․5 մլն դոլար։ Այս պահին մեզ արդեն հաջողվել է ավելի շատ հավաքել։ Volterman-ի վրա աշխատում է շատ ուժեղ թիմ, դրա համար էլ մենք ի սկզբանե մեծ ակնկալիքներ ունեինք։ Ինժեներական խումբը՝ Ազատ Թովմասյանի ղեկավարությամբ, որը մշակել է այս նախագիծը, շատ ուժեղ է, բացի դրանից դիզայնն ու քրաուդֆանդինգը բարձր մակարդակի վրա են կազմակերպվել»,- նշեց Գևորգ Պողոսյանը։

Նշենք, որ Volterman-ի համար նախնական պատվեր է արել նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ