News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը սատարում է Միացյալ Թագավորության եւ Ավստրալիայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը, քանի որ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու նախաշեմին ձգտում է ամրապնդել հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ, փոխանցում է AP-ն։

Ջոնսոնն ու նրա ավստրալացի գործընկեր Ջուլի Բիշոփը հայտարարել են, որ երկրները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն առեւտրի, հետախուզական տվյալների փոխանակման եւ ռազմական կապերի ոլորտում։

«Երբ մենք ավարտենք Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, կընդլայնենք հորիզոնները եւ ավելի սերտորեն կհամագործակցենք: Այսօր մենք հաստատեցինք մեր ընդհանուր նպատակը՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո հնարավորինս շուտ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը»,- ասել է Ջոնսոնը։

Նրա խոսքով՝ ցանկացած գործարք ենթադրում է «բաց» վիզային ռեժիմ՝ Մեծ Բրիտանիա այցելել ցանկացող ավստրալացիների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ