News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին իրենց գործընկեր չի համարում:

Այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը Փոստանջյանը նշեց, որ քաղաքական դաշտում իրենք որեւէ գործընկեր չունեն:

«Հիմնականում նրանք, որոնք այսօր գործում են քաղաքական դաշտում, հիմնականում սպասարկում են այս գործող համակարգին, որն ունի Սերժ Սարգսյանի դիմագիծը եւ ՀՀԿ հասկացությունն է կրում: Բոլոր նրանք, որոնք չեն պատրաստվում դատապարտել այդ համակարգը, ոչ մեկի հետ համագործակցելու եզրեր չունենք եւ չենք էլ համագործակցում: Մենք իրենց բոլորին ճանաչում ենք այս համակարգի սպասարկուների, նրանք տարիներ շարունակ այդպես էլ քվեարկում են: Եթե քվեարկում ես նույն կերպ ինչպես Սերժ Սարգսյանի ցանկությունն է, քվեարկում ես այս համակարգի պահպանման համար»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նշենք, որ Երեւանի ավագանու կազմմում ընդգրկված են երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ