News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում առցանց ռեժիմով բարձրագույն կրթություն ստանալը կտեւի 2.5 տարի։ Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը։

Բեզիրջյանը նշեց, որ ուսուցման կարեւոր պայման կլինի պրակտիկան։

«Հեռավար ուսուցման դասընթացներին մասնակցելու համար դիմորդները պետք է դիմում ներկայացնեն բուհեր, որից հետո հարցազրույցի տեսքով քննություն կհանձնեն»,-հստակեցրեց պրոռեկտորը՝ հավելելով, որ դիմորդները նաեւ պետք է փոխադրություն գրեն՝ լեզվի իմացությունը ստուգելու նպատակով։

Խաչատուր Բեզիրջյանն ասաց, որ քննությունը հանձնածները այս տարվա սեպտեմբերի 25-ից կկարողանան սկսել ուսուցման առաջին փուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ