News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքները եւ բարելավել վարկավորման պայմանները:

Արդշինբանկից NEWS.am-ին հայտնում են, որ սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկերի կամար սկսվում է 14,95%-ից, Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկինը` 11,95%-ից, իսկ եվրոյով վարկինը` 7.95%-ից: Բանկը տրամադրում է նաեւ անշարժ գույքի գրավով ապահովված ձեռնարկատիրական եւ գյուղատնտեսական վարկեր իրավաբանական անձանց եւ ԱՁ-ներին` ՀՀ դրամով վարկերի դեպքում սկսած տարեկան 15,95%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում 11,95%-ից եւ եվրոյով վարկի դեպքում` 8,5%-ից:

«Մենք աշխատում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վարկավորման պայմանները լինեն գրավիչ եւ հասանելի մեր բոլոր հաճախորդների համար: Զգալի չափով նվազեցվել են անշարժ գույքի գրավով վարկերի տարեկան տոկոսադրույքները: Ավելին, պարտաճանաչ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել փոփոխել վարկավորման պայմանները, մասնավորապես,  մեծացնել վարկի գումարը, երկարացնել ժամկետը կամ նվազեցնել վարկի տոկոսադրույքը: Ի թիվս նշված բարեփոխումների, անշարժ գույքի գրավով վարկերը հնարավորություն են տալիս ստանալու 5% հետվճար (cash-back) ժամանակացույցով մարված տոկոսագումարից», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Անշարժ գույքի գրավով վարկերի ամենամեծ առավելություններից է նաեւ այն, որ վարկը տրամադրվում է առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի: Ավելին, վարկավորման պայմաններով նախատեսվում է գույքի վնասի եւ վարկառուի աշխատունակության կորստի ապահովագրություն, որի փոխհատուցումը պատահարի դեպքում ստանում է անմիջապես վարկառուն:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարինկամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ