News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրենք է ընդունել, որով նախատեսվում է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

«Պաշտպանության նախարարության հատկացումների մասին» օրենքին աջակցել են պալատի 235 անդամները, դեմ է քվեարկել 192-ը:

Ֆինանսավորում է նախատեսվում ոչ միայն Պենտագոնի, այլեւ մի շարք այլ գերատեսչությունների համար, որոնք ապահովում են ԱՄՆ ազգային անվտանգությունը: Մասնավորապես՝ ներքին անվտանգության նախարարությունը կստանա 1,6 մլրդ դոլար «հարավային սահմանին ֆիզիկական արգելապատի շինարարության համար»՝ ճիշտ այնքան, որքան խնդրել էր Սպիտակ տունը:

Մեքսիկայի սահմանին հանցավորության դեմ պայքարի նպատակով պատի կառուցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ