News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ովքեր են քանանացիների սերունդները՝ հին ժողովրդի, որը ստեղծել է աշխարհում ամենահին լիարժեք այբուբենը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է American Journal of Human Genetics պարբերականում, փոխանցում է Lenta-ն։

«Ժամանակակից լիբանանցիները, հավանաբար, քանանացիների անմիջական սերունդներն են, սակայն նրանք ունեն նաեւ եվրասիական ծագումնաբանություն, որը կարող էր ի հատ գալ ասորիների, պարսիկների կամ մակեդոնացիների կողմից նվաճվելուց հետո»,-ասել է աշխատանքի համահեղինակ Մարկ Հաբերը։

Գիտնականների համաձայն՝ քանանացիները միախառնվել են եվրասիացիների հետ շուրջ 2.2-3.8 հազար տարի առաջ։

Գիտնականները նման եզրակացության են հանգել հինգ քանանացիների գենոմները հետազոտելուց հետո, որոնք շուրջ 4 հազար տարի առաջ բնակվել են Սիդոն քաղաքում (ժամանակակից Սաիդա)։ Ստացված նյութերը մասնագետները համեմատել են ժամանակակից  99 լիբանանցու գենոմների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ