Հուլիսի 27-ին, ժամը 23-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Վանաձորի Տերյան փողոցի 7 շենքից իրենց մոտ է տեղափոխել 20-ամյա Սյուզաննա Ս.-ին, 44-ամյա Օսաննա Դ.-ին եւ 51-ամյա Սամվել Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք հայտնել են, որ թունավորվել են տանը, հանդամասից հավաքած եւ պատրաստած սունկ ուտելու հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն: