News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը առաջին տեղն է զբաղեցրել ԱՊՀ այն երկրների շարքում, որտեղ թրաֆիքինգի մակարդակը նվազագույնի է հասցվել արդյունավետ պայքարի արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 28-ի հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԳՆ առընթեր միջազգային կազմակերպությունների հարցերով բաժանմունքի ղեկավար, Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով աշխատախմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը։

Կաժոյանը նշեց, որ մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ Պետդեպարտեմնտի 2017-ի տարեկան հաշվետվության տվյալներով Հայաստանը արդեն 5 տարի հայտնվում է այն երկրների առաջին խմբում, որտեղ թրաֆիքինգը, արդյունավետ պայքարի շնորհիվ նվազագույնի է հասցվել։ Միաժամանակ, նրա խոսքով, այդ ցանկում 187 երկիր է նշված, որոնցից միայն 36 երկրներ են առաջին դրական խմբում ։ Հայաստանը նաեւ ԱՊՀ միակ երկիրն է, որն առաջին խմբում է ընդգրկվել։

«Մեր անկախության առաջին տարիների համեմատ՝ թրաֆիքինգի զոհերի թիվը զգալիորեն կրճատվել է։ Եթե 1992-1993 թթ․ մեկ գործով 200 զոհ էր անցնում, ապա վերջին տարիներին քրեական գործերում մեկ կամ երկու մարդ է անցնում»,- պարզաբանել է Կաժոյանը։

Կաժոյանը հիշեցրել է, որ Հայաստանը պայքարում է մարդկանց առեւտրի դեմ արդեն մոտ 10 տարի։

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը թրաֆիքինգի աղբյուր-երկիր  է, որի հիմնական հոսքերը ուղղված են Թուրքիա, Ռուսաստան ու ԱՄԷ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ