News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պակիստանի իշխող կուսակցույթունն իր կողմնակիցներին կոչ է արել հանգստություն պահպանել, չնայած վարչապետ Նավազ Շարիֆի «անհիմն որակազրկմանը» երկրի Գերագույն դատարանի կողմից, հայտնում է AP-ը։

Իշխող մահմեդական լիգայի առաջնորդ Խավաջա Սաադ Ռաֆիկը նկատել է, որ տխուր է, որ երկրի պատմության մեջ ոչ մի ընտրված վարչապետի չի հաջողվել իշխել ամբողջ ժամկետով։ Նրա խոսքով Շարիֆը կմնա մարդկանց սրտերում։ Ռաֆիկը խոստացել է, որ իրենց կուսակցությունը ավելի հզոր քաղաքական ուժ կդառնա գալիք խորհրդարանական ընտրություններում։ Զաֆար Ուլլան, Շարիֆի կուսակցության մյուս առաջնորդը, հավաստիացնում է, որ վարչապետի հասցեին մեղադրանքները անհիմն էին։

Ավելի վաղ հայտնել էին, որ Պակիստանի Գերագույն դատարանը որոշել է իշխանությունից հեռացնել վարչապետ Նավազ Շարիֆին՝ նրա ու նրա ընտանիքի նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության արդյունքներով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ