News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի կառավարությունը պաշտոնապես հայտնել է Լիբիայի տարածքային ջրերում ռազմածովային գործողությունների մասին։ Այսպիսով, կամրապնդվի Լիբիայի ինքնիշխանությունն ու կապահովվի փախստականների հոսքերի նկատմամբ հսկողությունը, հայտնել է երկրի վարչապետ Պաոլո Ջենթիլոնին։ Առաքելությանը պետք է մասնակցեն 500-1000 զինծառայողներ, հայտնում է DW-ն։

Ջենթիլյոնին հատուկ շեշտել է, որ ՌԾՈՒ ուժերն ուղարկելու մասին հարցումով Իտալիային է դիմել Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ։ Օգոստոսի սկզբին այդ ծրագրերը պետք է հաստատվեն Իտալիայի խորհրդարանի կողմից։

Մինչդեռ Սարաջն ինքը հայտնել է, որ չի դիմել Իտալիային ռազմական նավատորմ ուղարկելու խնդրանքով։ «Այդ ենթադրությունները զուրկ են ամեն տեսակի հիմքերից»,- հայտնել է նա, շեշտելով, որ երկրի ինքնիշխանությունը «կարմիր գիծ է, որը չի կարելի հատել»։ Սարաջի խոսքով, Իտալիայի հետ պայմանավորվածությունները վերաբերում էին միայն սպառազինման հարցում օգնությանն ու լիբիական սահմանապահների վարժեցմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ